Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.11.2016 | 00:29

Տե՛ր, կանգնեցրո՛ւ մեղքով ընկածիս և դարմանի՛ր ինձ, որ խոցված եմ թշնամուց: Վերցրո՛ւ մեղքերիս ցավը, վերացրո՛ւ հանցանքներիս կսկիծը, հափշտակի՛ր դառը մահճից ու ազատի՛ր անողորմ տանջանքներից, հեռո՛ւ տար մարմնական հղփություններից և դասի՛ր ճգնավորների կարգում:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ